«Նյութը բաղկացած է փոքրագույն մասնիկներից, որոնց միջև արանքներ կան», նման ենթադրությունները գիտության մեջ անվանում են վարկածներ: Վարկածների իրավացիությունը ստուգվում է փորձերով:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր — երեք սրվակ,սրվակների պատվանդան,ջուր,կալիումի պերմանգանատ

Աշխատանքի ընթացքը. առաջին սրվակի մեջ ջուր լցրեցի, մեջը լցրեցի կալիումի պերմանգանատի բյուրեղներ, մատով փակեցի սրվակի բերանը, թափահարեցի, ստացա համասեռ լուծույթ: Այնուհետև ներկված լուծույթից մի քիչ լցրեցի երկրորդ սրվակի մեջ, և վրան ավելացրեցի մաքուր ջուր: Այժմ երկրորդ սրվակից մի քիչ ներկված ջուր լցրեցի երրորդ սրվակի մեջ և նորից վրան ավելացրեցի մաքուր ջուր: Ուշադիր նայեցի կատարված փորձին(երեք սրվակներին) և պատասխանեցի հետևյալ հարցերին։

1. համեմատիր առաջին, երկրորդ, երրորդ  սրվակների ներկված լուծույթների գույները՝ ո՞ր սրվակում եղած լուծույթն է ավելի թույլ ներկված և ինչո՞ւ

Առաջին սրվակի մեջ լցնելով որոշ քանակությամբ, նկատեցի, որ այն տարածվեց։ Այսինքն, պերմանգանատի մասնիկները այնքան փոքր են, որ տեղավորվեցին ջրի մասնիկների արանքում։

Երկրորդ սրվակում, երբ մենք ավելի քիչ քանակությամբ պերմանգանատ լրցրեցինք, միևնույնն է, այն գունավորվեց։ Դա ևս մեկ անգամ ապացուցեց, որ այդ մասնիկները այնքան փոքր են, որ մենք չենք կարող դրանց տեսնել, ու իրանք կարող են միմյանց մեջ տեղավորվել։

Երրորդ սրվակի մեջ մենք լցրեցինք ամենաքիչ քանակությամբ պերմանգանատը։ Նրանք խառնվեցին, մենք ականատես եղանք դիֆուզիա երևույթին, որը կատարվեց հեղուկներում։ Պերմանգանատի փոքր մասնիկները տեղավորվեցին ջրի փոքր մասնիկներում, և դրա համար մենք ստացանք գունավոր լուծույթ։ Իմ կարծիքով վերջին սրվակում ավելի նոսր էր, ավելի բաց էր գույնը, քան երկրորդում կամ էլ առաջինում, քանի որ այնտեղ պերմանգանատի ամենաքիչ քանակությամբ էինք լցրել։

2. քո պատկերացմամբ ի՞նչ կառուցվածք ունեն այս նյութերը, ինչպե՞ս են կոչվում այդ փոքրագույն մասնիկները, որոնցից բաղկացած են այդ նյութերը

Իմ կարծիքով դրանք ունեն շատ փոքր կառուցվածք։ Դրանց մենք անվանում ենք մոլեկուլներ։

3. կատարված փորձի դիտարկումներից, ի՞նչ կարող ես ասել մոլեկուլների չափերի մասին և իրար նկատմամբ դասավորվածության մասին

Մոլեկուլները այնքան փոքր են, որ նրանց հնարավոր չէ տեսնել: Կարող եմ ասել, որ մոլեկուլների չափերը այնքան փոքր են, որ մենք դրանք չենք կարողանում տեսնել։ Նրանք այնքան փոքր են, որ տեղավորվում են ուրիշ նյութերի մոլեկուլների մեջ՝ խառնվելով։

Եզրակացություն. համարո՞ւմ ես ,որ այս փորձով ապացուցվեց վարկածի իրավացիությունը

Այո, համարում եմ։

Իմ պատրաստած տեսանյութը՝