Գրել մարսողական համակարգը և կառուցվածքը
Մարսողության շնորհիվ սննդանյութերը ներծծվում են արյան հուն։ Հետո էլ յուրացվում բջիջների կողմից: Չմարսված մնացուկները հեռանում են մարսողական խողովակից որպես կղանք: Մարսողական համակարգը սկսվում է բերանից, որից հետո գալիս են ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ ու հաստ աղիները։ Այս օրգաններից յուրաքանչյուրն ունի իր հատուկ գործառույթը և կազմում է ընդհանուր երկար և ոլորուն խողովակի մաս։ Այն կոչվում է մարսողական տրակտ:

Մարսողական օրգանների հիվանդությունները և կանխարգելումը
Մարսողական օրգանների պատճառով կարող են մարդու օրգանիզմում առաջանալ շատ տարբեր օրգանների հիվանդություններ, որոնց մեծ մասը չունի իր կանխարգելման միջոցները։ Առաջին հիվանդությունը կարող է առաջանալ ստամոքսում մարսման շնորհիվ։ Դա ստամոքսաաղիքային հիվանդությունն է։ Դրանք հաճախ առաջանում են մանրէների հետևանքով։ Կանխարգելումը կարող է դառնալ շտապ բուժօգնությունը։ Աղիներում այդ մանրէները բազմանում, արտադրում են թունավոր նյութեր և պատճառ դառնում օրգանիզմի թունավորմանը: Ստամոքսաղիքային հիվանդությունները հաճախ կոչվում են ոչ մաքուր, կեղտոտ ձեռքերի հիվանդություններ: Նրանց հարուցիչներն ընկնում են սննդամթերքների, որտեղից և ձեռքերի վրա և ապա բերանի խոռոչ:
Խոլերային հարուցիչ
Երկրորդ հիվանդությունը խոլերային հարուցիչն է, որը առաջանում է խոլերայի ոչ ճիշտ գործառույթից։ Խոլերան հաճախ դրսևորվում է վարակից 2- 3 օր հետո: Խոլերային հարուցիչներն ընկնելով բարակ աղի, արագորեն բազմանում են։ Այդ ընթացքում օրգանիզմը կորցնում է որոշակի քանակությամբ ջուր և հանքային աղեր, վիտամիններ և օրգանիզմի գործառույթի համար կարևոր նյութեր: Հիվանդին կարելի է փրկել միայն հակաբիոտիկներ օգտագործելու միջոցով:

Մարսողական գեղձեր, դրանց ֆունկցիաները և կառուցվածքները
Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից ու մարսողական գեղձերից։ Մարսողական գեղձերը գտնվում են օրգանիզմի տարբեր վայրերում ու կատարում են տարբեր գործառույթներ։ Գլխավորները գտնվում են ստամոքսում, բերանում։ Բերանում են գտնվում թքագեղձերը, մանր գեղձերը, որոքն նպաստում են մարսման ու ներծծման գործառույթին։ Լյարդը, ենթաստամոքսային նաև լորձաթաղանթում գտնվող գեղձերը նպաստում են ներծծման գործընթացին։ Նաև աղիներում կան գեղձեր, որոնք նպաստում են նյութերի, սննդանյութերի արտաթորմանը և արյան հուն մտնելու գորառույթին։ Գեղձերից է նաև լեզուն, բերանը, որոնք նպաստում են ուտելիքի մանրացմանը։

Սնման հիգիենա
Սնունդը մեր կյանքի ամենակարևոր բաղադրիչն է, քանի որ նրա միջոցով օրգանիզմը ստանում է իր կենսագործունեության համար ամեն ինչ։ Սնունդը ունի հինգ բաղադրիչ։
- Սպիտակուցներ
- Ջրեր
- Ածխաջրեր
- Ճարպեր
- Աղեր
Սպիտակուց — ձու, ձուկ, միս, կաթնամթերք
Ածխաջրեր — միրգ, հաց, մակարոն, բանջարեղեն
Աղ — բոլոր միկրոէլեմենտներ
Ջուր — ջրեր
Ճարպ — յուղ, ձեթ, կարագ
Վիտամիններ; դրանց դերը մարդու կյանքում
Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր, բաղադրամասեր, որոնցից են վիտամինները, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար: Նաև նպաստում են արյան հուն ներթափանցելուն։ Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:

Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության կամ մի որոշ պակասության դեպքում` թերվիտամինոզ (հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ (հիպերվիտամինոզ): Գերվիտամինոզի դեպքում խիստ արագանում են նյութափոխանակության։ Սննդի միջոցով վիտամինների ընդունումը նպաստում է ֆերմենտների և այլ կենսաբանական ակտիվ նյութերի առաջացման գործընթացին: Դրանց անվանումը տրվում է լատիներեն լեզվի գլխատառերով՝ A,B,C,D և այլն: Կան նաև բաղաձայն տառերով վիտամիններ։
Վիտամինների թերֆունկցիայից առաջացած հիվանդությունները
Որևէ վիտամինի անբավարարությունը կամ բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը, դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ։

Միօրինակ սնվելիս կամ վիտամինազուրկ սննդամթերք օգտագործելիս, ինչպես նաև օրգանիզմի կողմից վիտամինների յուրացման շարժընթացի խանգարման դեպքում կարող է առաջանալ վիտամինային անբավարարություն (թերվիտամինություն (հիպովիտամինոզ), ավիտամինություն)։ Վիտամինների ավելցուկային ընդունումը նույնպես կարող է հանգեցնել հիվանդությունների՝ գերվիտամինությունների (հիպերվիտամինոզ)։ Դրանք կարող են առաջանալ որևէ վիտամինի մեծ չափաքանակի միանվագ ընդունումից կամ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող քանակությամբ երկարատև օգտագործելիս։
Ապրիլ ամսվա աշխատանքներս՝
Մարսողական օրգանների հիվանդություններ;
Մարսողություն աղիներում։ Սննդանյութերի ներծծումը;
Մարսողական համակարգի կառուցվածքը։ Գործառույթը և ֆունկցիաները։