Ağrı Dağı Efsanesi (İki Bacı)

Çeviri

Մի գյուղացի երկու աղջիկ ուներ։ Մի օր երկու քույրերը գնացին դաշտ՝ փայտ հավաքելու։ Բավարար չափով փայտ հավաքեցին։ Մեծ քույրը փայտերը դրեց փոքր քրոջ մեջքին և նրանք ճամփա ընկան։ Որոշ ժամանակ անց փոքր քույրը ասաց մեծին։

— Մեջքս ցավում է քույր, մի քիչ էլ դու տար փայտերը։

Մեծ քույրը ոչինչ չասաց, և նրանք մի քիչ էլ հեռացան։ Փոքր քույրը նորից կանչեց մեծին։

— Քույրիկ, շատ հոգնեցի, ինչ կլինի օգնիր ինձ։

Մեծ քույրը փոքրին նույնիսկ չլսեց։ Նրանք ճանապարհով մի քիչ էլ գնացին։ Փոքր քույրը վերջապես բոլոր փայտերը հանեց իր մեջքից ու գցեց գետնին, հետո սկսեց անիծել քրոջը։

— Քույրիկ, սար դառնաս, քար դառնաս, երկար-երկար ձմեռ դառնաս։ Իմ իրանի ցավը անունդ լինի։

Մեծ քույրն էլ պատասխանեց քրոջ անեծքներին։

— Իմ փոքրիկ քույրիկ, թող սիրտդ քար լինի, մազերդ՝ դաշտ։ Գլուխդ սուր է լեզվիդ նման, անունդ էլ թող ցավ լինի։

Հետո աղմուկ եղավ և փոշու ամպը երկինքը պատեց։ Մի քիչ հետո դաշտում երկուսն էլ բարձր սարեր դարձան։ Մեկը դարձավ Մեծ Ցավ, մյուսն էլ՝ Փոքր։ Այսպիսով, երկու անշնորհալի քույրերն էլ դարձան սար։

Kayıtım

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s